Արոսենի հայաստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արոսենի հայաստանյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Արոսենի հայաստանյան
Լատիներեն անվանում
Sorbus hajastana


Արոսենի հայաստանյան (լատ.՝ Sorbus hajastana), վարդազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թուփ է, որի Էլիպսաձև, կաշենման, ամբողջական տերևները հիմքի մոտ և գագաթին սեպաձև նեղացած են, խոշոր ատամեզրերով, մերկ, փայլուն, ներքևից խիտ առսեղմ ձյունափայլ թավոտությոամբ։ Պտուղը մուգ կարմիր է և բազմաթիվ բաց գույնի ոսպիկներով ծածկված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանա լճի ավազան), Ապարանի (Արայի լեռ) և Գեղամի (Գեղարդ) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Մեծ Կովկասում (Գլխավոր լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջին՝ Խևսուրեթիայում)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2400 մ բարձրությունների վրա, ժայռոտ զառիթափ լանջերին, մնացորդային անտառներում, անտառի վերին սահմանի ենթալպյան բարձրախոտերում: Գերադասում է հյուսիսային և հյուսիսարևմտյան էքսպոզիցիաները: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-հոկտեմբերին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]:

Պահպանության գործողությունների չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6