Ծովոսպ լողացող
Ծովոսպ լողացող | |
![]() Ծովոսպ լողացող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Պտերներ (Pteridophyta) |
Դաս | Polypodiopsida |
Ենթադաս | Polypodiidae |
Կարգ | Salviniales |
Ընտանիք | Սալվինազգիներ (Salviniaceae) |
Ցեղ | Ծովոսպ (Salvinia) |
Տեսակ | Ծովոսպ լողացող (S. natans) |
Միջազգային անվանում | |
Salvinia natans | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Ծովոսպ լողացող (լատին․՝ Salvinia natans), ծովոսպազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրի մակերեսին լողացող օվալապտերաձև ոչ մեծ պտեր։ Տերևները դասավորված են օղակաձև, 3-ական, երկուսը՝ ջրի մակերեսին լողացող, մեկը` բաժանված թելանման, կախված ջրում։ Սորուսները 4-8-ական են, ստորջրյա տերևների հիմքերի մոտ[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում և Լոռու սարահարթի լճերում։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Չինաստանում, Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է միջին լեռնային գոտում՝ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրությունների վրա, լճերում[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը 1 պոպուլյացիա, որի տարածման մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակությունում գրանցված է որպես ոչնչացման անմիջական վտանգի ենթակա տեսակ։ CITES-ի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանման միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Լոռու սարահարթում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|