Շամպինյոն աղյուսակաձև
Շամպինյոն աղյուսակաձև | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Agaricus tabularis
|
Շամպինյոն աղյուսակաձև (լատին․՝ Agaricus tabularis), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-20 սմ տրամագծով, սպիտակ, սպիտակամոխրագույն գլխարկը կպչելիս դեղնում է։ Այն հաստ է և մսալի, կիսագնդաձև, երբեմն մեջտեղում տափակ է և ծածկված բրգաձև կամ աղյուսաձև թեփուկներով, ունի ծալված եզեր կամ հարթ է, հաճախ՝ ծածկոցի մնացորդներով։ Հաճելի սնկային համով և հոտով պտղամիսը սպիտակ է, կտրվածքում՝ վարդագույն։ Թիթեղները նեղ են, սկզբում՝ վարդագույն, հետագայում՝ մուգ շագանակագույն, գրեթե սև։ Սպիտակ, սպիտակավուն, կենտրոնական, թավշյա կամ մերկ ոտիկը 4-5 x 1-3 սմ է և կախված լայն, սպիտակ օղակներով։ Սպորափոշին մուգ շագանակագույն է։ Շագանակագուն, լայն օվալաձև սպորները 6,5-9 x 5,5-7 մկմ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալն ընդգրկում է Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Եվրոպայի մի շարք երկրներում հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում հայտնաբերված է Արագածի ֆլորիստիկական շրջանում՝ Արխաշեն գետի ափ, Սևանի ֆլորիստիկական շրջանում՝ Սևանի շրջակայք, արոտավայրեր[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է վերին լեռնային գոտում՝ ալպիական մարգագետիններում, հողի վրա, արոտավայրերում, 2500-3500 մ բարձրության վրա, հունիս-հուլիս ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է, պտղամարմիններն ուտելի են[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որը Հայաստանում պահպանվում է «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|