Էպիպոգիում անտերև
| Էպիպոգիում անտերև | |
Էպիպոգիում անտերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
| Ենթաընտանիք | Էպիդենդրայիններ (Epidendroideae) |
| Տրիբա | Nervilieae |
| Ենթատրիբա | Epipogiinae |
| Ցեղ | Էպիպոգիում (Epipogium) |
| Տեսակ | Էպիպոգիում անտերև (E. aphyllum) |
| Միջազգային անվանում | |
| Epipogium aphyllum | |
Էպիպոգիում անտերև (լատիներեն՝ Epipogium aphyllum), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-20 սմ բարձրությամբ բազմամյա օբլիգատ միկոտրոֆ առանց քլորոֆիլի խոտաբույս է։ Կոճղարմատը կարճ է, մսալի, կորալանման բարակ ստոլոներով։ Ծաղկակիր ընձյուղները մերկ են և հաստ։ Ողկույզը սկզբում ներքև թեքված է, իսկ հետագայում՝ ուղիղ։ Ծաղիկները դեղնավուն են և հոտավետ։ Խթանը հաստ է, բութ, բաց-մանուշակագույն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է Իջևանի (Դիլիջանի շրջակայք) և Լոռու (Ստեփանավանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը տարածված է ամբողջ Եվրասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 1300-1700 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, ստվերոտ անտառներում և հումուսով հարուստ հողերի վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված է CITES–ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում։
Պոպուլյացիաներից մեկ մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիպոգիում անտերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիպոգիում անտերև» հոդվածին։ |
| ||||||
|