Ֆիլոտոպսիս բնավորվող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլոտոպսիս բնավորվող
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Pleurotaceae
Տեսակ Ֆիլոտոպսիս բնավորվող
Լատիներեն անվանում
Phyllotopsis nidulans


Ֆիլոտոպսիս բնավորվող, (լատին․՝ Phyllotopsis nidulans) Pleurotaceae ընտանիքին պատկանող սունկ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տհաճ հոտով և համով, ուտելի պտղամարմնով սունկ է, որի 3-10 սմ տրամագծով, թարմ վիճակում բոսորավարդագույն կամ նարնջադեղին, չորացած՝ դեղնաշագանակագույն գլխարկը թավշյա է, տափակ կամ ուռուցիկ։ Թույլ վարդագույն, դեղնավուն պտղամիսը զաֆրանադեղին է, չորացած վիճակում՝ սպիտակ։ Թիթեղները գլխարկի գույնից ավելի վառ են։ Ոտիկը բացակայում է։ Սպորափոշին բաց գորշավուն է։ Էլիպսաձև կամ լոբաձև, հարթ սպորները 5-6 x 2,5-3,5 մկմ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, 1600 մ բարձրության վրա, խմբերով, չորացած ծառերի ոստերի վրա, կաղնու-բոխու անտառներում, հոկտեմբեր ամսին։ Քսիլոտրոֆ է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Վտանգված տեսակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլոտոպսիս բնավորվող» հոդվածին։