Արգիրոլոբիում հացհամեմավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգիրոլոբիում հացհամեմավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Արգիրոլոբիում (Argyrolobium)
Տեսակ Արգիրոլոբիում հացհամեմավոր (A. trigonelloides)
Միջազգային անվանում
Argyrolobium trigonelloides

Արգիրոլոբիում հացհամեմավոր (լատին․՝ Argyrolobium trigonelloides), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-10 սմ երկարությամբ ցողունով, բազմամյա ցածր խոտաբույս է։ Տերևները եռմասնյա են։ Տերևիկնրը թխկապույտ են, երկու կողմից թավոտ, սեպաձև-հակաձվաձև։ Ամեն ողկույզների վրա կա 2-5 ծաղիկ։ Պսակը դեղնավարդագույն է, ունդերը՝ լայն-գծային և ունեն 14-30 մմ երկարություն[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրու շրջակայք, Ագարակ, Շվանիձոր, Հյուվարդի գյուղեր)։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսարևմտյան և Կենտրոնական Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-900 մ բարձրությունների վրա։ Աճում է չոր քարքարոտ լեռնալանջերին, գետի հղկված գլաքարերի արանքում, ֆրիգանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին, հազվադեպ՝ սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացվող գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածում։

Պահանության գործողություներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.