Կորնգան մեսխեթական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորնգան մեսխեթական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Hedysareae
Ցեղ Կորնգան (Onobrychis)
Տեսակ Կորնգան մեսխեթական (O. meschetica)
Միջազգային անվանում
Onobrychis meschetica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կորնգան մեսխեթական (լատ.՝ Onobrychis meschetica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Միջին և վերին տերևների տերևիկները օվալ կամ էլիպսաձև են, իսկ գագաթում՝ բութ–կլորավուն։ Բազմածաղիկ ծաղկաբույլը երկարանում է ծաղկելուց հետո։ Պսակը դեղին, նուրբ, վարդագույն և շերտավոր է։ 14-17 մմ երկարության դրոշը արտաքինից թավոտ է։ Ունդերը երիկամաձև են, ոստիկով, մերկ, փայլուն, իսկ մեջքային կարը կորացած է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Շամբ գյուղի և Տաթևի ՀԷԿ–ի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600–1400 մ բարձրությունների վրա, շիբլյակում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6