Կորնգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորնգան (այլ կիրառումներ)
Կորնգան
Onobrychis arenaria1.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Hedysareae
Ցեղ Կորնգան (Onobrychis)
Mill., 1754

Կորնգան (լատ.՝ Onobrychis Adans), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 130 այլ տվյալներով՝ 100) վայրի տեսակ։ Մշակության մեջ կա 3 տենակ՝ սովորական կամ միահար, անդրկովկասյան կամ երկհար և ավազային կորնգան։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

93 Onobrychis sativa Lmk.jpg

Անվանումը այլ լեզուներով. անգլ.՝ Sainfoin, վրաց.՝ ესპარცეტი, իսպ.՝ Onobrychis, կատ.՝ Trepadella, չինարեն՝ 紅豆草, լիտ.՝ Esparcetas, գերմ.՝ Esparsetten, հոլ.՝ Esparcette, պորտ.՝ Sanfeno, թուրքերեն՝ Adi korunga, ֆր.՝ Sainfoin, էսպերանտո՝ Onobriko

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը 30-100 (և ավելի) սմ, տերևները՝ կենտ փետրաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, կարմրավուն, երբեմն՝ սպիտակ։ Ունդը՝ հաճախ փշոտ, միասերմ։ Ծաղկում է մայիս-հունիսիև։ Պտուղը թույլ յտավոտ, չճեղքվող ունդ է։ Սերմը երիկամաձև է կամ կլոր, բաց գորշագույն կամ սև։ Կորնգանը երաշտադիմացկուն, ձմեռադիմացկուն, խաչաձև փոշոտվող բույս է։

Կորնգանը ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 21 տեսակ՝

  • կորնգան ամենաբարձր (Օ.altissima),
  • կորնգան Հայաստանի (Օ. hajastana),
  • կորնգան կադմեյական (Օ. cadmea),
  • կորնգան եղջյուրավոր (Օ. cornuta),
  • կորնգան սրանավակ (Օ. oxytropoides

ՀՀ-ում վայրի վիճակում հանդիպում է ցածր, միջին և բարձրլեռնային գոտիներում։ Աճում է մարգագետիններում, արոտավայրերում, քարքարոտ ու խճոտ լանջերին, թփուտներում և այլն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Drawing of fruiting Cock's Head (O. caput-galli) stalk
Onobrychis caput-galli Taub122e.png
Onobrychis argentea

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ (հիմնականում նախալեռնային և լեռնային գոտիներում) տարածված են՝

  • կորնգան սովորական կամ միահար (Օ. viciaefolia),
  • կորնգան առաջավորասիական կամ բազմահար (Օ. antasiatica)
  • կորնգան ավազային (Օ. arenaria) տեսակները։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր տեսակները սննդանյութերով հարուստ, լավորակ կերեր են։ Օգտագործվում է խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ 100 կգ խոտը համապատասխանում է 53 կերային միավորի։ Նրա հողը հարստացնում է ազոտով։ Թեքություններում ցանվում է որպես հողատարման դեմ պայքարի միջոց։ Լավագույն մեղրատու բույս է։ արժեքավոր կերաբույսեր են. օգտագործվում են չոր խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ Երաշտա- և ձմեռադիմացկուն է, հողը հարստացնում է ազոտ, միացություններով։ Թեքություններում կորնգանի և դաշտավլուկազգի խոտաբույսերի որոշ տեսակներ մշակվում են որպես հողատարման դեմ պայքարի միջոց, իսկ էրոզիայի ենթարկված և լքված վարելահողային տարածություններում՝ հողի բերրիության վերականգնման նպատակով։

Ցանքը կատարվում է ծածկոցի (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի) տակ։ խոտի բերքը հավաքում են ծաղկման փուլում, սերմինը՝ ունդերի 60-70% հասունացման ժամանակ։ Հայաստանում մշակում են նախալեռնային և լեռնային գոտիներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шмальгаузен И. Ф. Флора Средней и Южной России, Крыма и Северного Кавказа. Руководство для определения семянных и высших споровых растений. Киев, тип. т-ва печ. дела и торг. И. Н. Кушнерев и Ко в Москве, Киевск. отд-ние. Т. 1. Двудольные свободнолепестные. 1895. С. 259.
  • Ростовцев С. И., Эспарцет // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 660 CC BY-SA icon 80x15.png