Գազ տարօրինակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ տարօրինակ
Գազ տարօրինակ
Գազ տարօրինակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ տարօրինակ (A. paradoxus)
Միջազգային անվանում
Astragalus paradoxus

Գազ տարօրինակ (լատին․՝ Astragalus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա համարյա մերկ բույս է։ Ցողունները խիստ կարճացած են, ստորգետնյա, խիտ փաթաթված մահացած տերևների թելանման մնացորդներով։ Տերևների երկարությունը 4-20 սմ է, տերևիկները 5-6-ական զույգ են, ծաղկակիրները շատ կարճ են, 2-3 ծաղիկներով։ Պսակը սպիտակավուն է՝ մանուշակագույն երանգով, նավակը՝ ավելի մուգ։ Դրոշը ունի 20-52 մմ երկարություն։ Ունդերը ձվագնդաձև են։ Նավակը և թիակները մինչև երկարության կեսը միաձուլված են առէջի խողովակի հետ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գոռավան, Ենգիջա, Զվարթնոց, Երախ)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, ավազոտ տեղերում՝ անապատում և կիսաանապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ մասնատված արեալով վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ-ից պակաս։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Աճելավայրերից մեկը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի արգելավայրի ավազուտային անապատի» տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ տարօրինակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ տարօրինակ» հոդվածին։