Թեզիում Սովիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեզիում Սովիչի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Սանտալազգիներ
Տեսակ Թեզիում Սովիչի
Լատիներեն անվանում
Thesium szovitsii


Թեզիում Սովիչի (լատին․՝ Thesium szovitsii), սանտալազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում և աճում՝ Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Տեսակի գոյությանը ուղղակի վտանգ չի սպառնում։ Կապված հատկապես տարածքների ինտենսիվ յուրացման հետ՝ աճման պայմանների փոփոխությունը կարող է առաջացնել տեսակի բնակության շրջանի կրճատում։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.