Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի
Լատիներեն անվանում
Grossheimia caroli–henrici


Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի (լատ.՝ Grossheimia caroli–henrici), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1 մ բարձրությամբ, հաստ ցողուններով բազմամյա բույս է: Զամբյուղները համարյա գնդաձև են՝ 20-25 մմ տրամագծով, չծածկված գագաթնային տերևներով: Ծաղիկները դեղին են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Ջերմուկի շրջակայք)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000–2200 մ բարձրությունների վրա, բարձրախոտում, անտառի եզրերին: Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ բուսատեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջաների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակին, կապված Ջերմուկ առողջարանի շրջակայքում իրականացվող տնտեսական գործունեության ինտենսիվացման հետ, սպառնում է անհետացման վտանգ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6