Նեկտարասկորդում եռաոտնաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեկտարասկորդում եռաոտնաչափ
Նեկտարասկորդում եռաոտնաչափ
Նեկտարասկորդում եռաոտնաչափ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Նեկտարասկորդում եռաոտնաչափ (A. tripedale)
Միջազգային անվանում
Allium tripedale

Նեկտարասկորդում եռաոտնաչափ (լատին․՝ Nectaroscordum tripedale), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր, գեղազարդային բույս է, որի բարձրությունը 50-150 սմ է։ Տերևները 3-5 են` գծային-նշտարաձև, սուր ողնուցով։ Ծաղիկները ծաղկաբույլերում փնջաձև-փռված են։ Ծաղկապատը զանգակաձև է, ունի 13-15 մմ երկարություն, մասերը հիմքերում կանաչ են, վերևում՝ սպիտակ կամ վարդագույն, ծիրանագույն կամ կանաչ ջղերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (Ամբերդ), Ապարանի (Արզական, Աղվերան, Բուժական գյուղերի շրջակայք), Դարեղեգիսի (Ջերմուկ) և Մեղրու (Այգեձոր գյուղի շրջակայք) ֆլորիստական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Դաղստանում, Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիս արևմտյան և Հարավային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1700-2500 մ բարձրւթյունների վրա, անտառային բացատներում, մարգագետիններում, թփերի մացառուտներում, ժայռերի ճեղքերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Մարդածին գործոնների ազդեցության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկտարասկորդում եռաոտնաչափ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկտարասկորդում եռաոտնաչափ» հոդվածին։