Սապնարմատ արեցանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապնարմատ արեցանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Սապնարմատ արեցանման
Լատիներեն անվանում
Gypsophila aretioides


Սապնարմատ արեցանման (լատին․՝ Gypsophila aretioides), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2 մ տրամագծով, խիտ բարձիկներ առաջացնող բույսեր։ 1-4 մմ երկարությամբ, 1 մմ լայնությամբ, կղմինդրաձև միմյանց վրա դասավորված տերևները լայնակի կտրվածքում եռանկյուն են։ 2-3 մմ երկարությամբ բաժակը բութ ատամիկներով է։ Պսակաթերթերը բաժակից երկար են, ամբողջական, սպիտակ կամ վարդագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն, Էլփին գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրանում և Միջին Ասիայում (Թուրքմենստան)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1900 մ բարձրությունների վրա և ժայռոտ վայրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին։ Հաճախ երկրորդ ծաղկումը նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգը աճելավայրերի խախտումն է՝ ճանապարհային ցանցի զարգացման հետ կապված։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ արեցանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ արեցանման» հոդվածին։