Սագասոխուկ դեղին
| Սագասոխուկ դեղին | |
Սագասոխուկ դեղին | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
| Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
| Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
| Ցեղ | Սագասոխուկ (Gagea) |
| Տեսակ | Սագասոխուկ դեղին (G. lutea) |
| Միջազգային անվանում | |
| Gagea lutea | |
Սագասոխուկ դեղին (լատիներեն՝ Gagea lutea), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-20 սմ բարձրությամբ, բազմամյա, սոխուկավոր բույս է։ Սոխուկը փոքր է, երկարավուն ձվաձև և թղթանման մոխրադարչնագույն թեփուկներով։ Արմատամերձ տերևը մեծ է և լայն-նշտարաձև։ 5-10 ծաղիկներով ծաղկաբույլը հովանոցանման է։ Ծաղկակից տերևները 3-4 հատ են։ Ծաղիկները մեծ են, ծաղկապատի մասերը 1,4-1,6 սմ երկարությամբ, գծային, արտաքինից կանաչավուն, իսկ ներսից՝ վառ դեղին։ Տուփիկը լայն հակաձվաձև է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Իջևանի (Վանաձորի և Նոյեմբերյանի շրջակայք) և Դարեղեգիսի (Զառիթափ և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաննեորւմ։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական և Հարավային Կովկասը, Եվրոպան, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Հյուսիսային Իրանը և Աֆղանստանը[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և թփերի մացառուտների մեջ։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-մայիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ դեղին» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ դեղին» հոդվածին։ |
|
| ||||||||||