Յուրինեա նրբագեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրինեա նրբագեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Jurinea
Տեսակ Յուրինեա նրբագեղ (J. elegans)
Միջազգային անվանում
Jurinea elegans

Յուրինեա նրբագեղ (լատին․՝ Jurinea elegans), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիպոտանման ցողուններով և մինչև 30 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Զամբյուղներն ունեն 5 սմ տրամագիծ։ Ծածկոցը մերկ է։ Ծաղիկները վարդագույն են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Նախիջևանի սահմանից մինչև Շվանիձոր)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման համակեցություններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգը կապված է լեռնաարդյունահանող արդյունաբերության ընդլայնման և դրանից բխող ենթակառուցվածքի զարգացման հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակավանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.