Ադիանտում Վեներայի վարս
Ադիանտում Վեներայի վարս | |
![]() Ադիանտում Վեներայի վարս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Polypodiopsida |
Կարգ | Բազմոտիկներ (Polypodiales) |
Ենթակարգ | Pteridineae |
Ընտանիք | Պտերազգիներ (Pteridaceae) |
Ենթաընտանիք | Vittarioideae |
Ցեղ | Դիվաձար (Adiantum) |
Տեսակ | Ադիանտում Վեներայի վարս (A. capillus-veneris) |
Միջազգային անվանում | |
Adiantum capillus-veneris | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Ադիանտում Վեներայի վարս (լատ.՝ Adianthum capillus-veneris), ադիանտազգիների ընտանիքին պատկանող բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճղարմատավոր, բազմամյա, գեղազարդային բույս է, որն ունի 35 սմ բարձրություն։ Վայրի թիթեղը լայն երկարավուն է՝ 2-3 անգամ փետրաձև բաժանված, իսկ վերջին կարգի սեգմենտները գտնվում են կոթունիկների վրա[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելանոց, Ուրծի լեռնաշղթա), Դարեղեգիսի (Արփա և Դարբ գետերի միախառման մասը) և Զանգեզուրի (Տաթև վանքի շրջակայքում) ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Միջին Ասիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիներում` ծովի մակերևույթից 700-2200 մ բարձրությունների վրա` խոնավ ժայռերի ճեղքերում և ջրվեժների մոտ[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերևույթը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|