Դիվաձար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիվաձար
Adiantum pedatum 09905.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Polypodiidae
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Pteridineae
Ընտանիք Պտերազգիներ (Pteridaceae)
Ենթաընտանիք Vittarioideae
Ցեղ Դիվաձար (Adiantum)
L., 1753

Դիվաձար (լատ.՝ Adiantum)[1], ջրհորի գինձ, գիսակ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա պտեր։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 185), Հայաստանում՝ 1 տեսակ՝ վեներայի դիվաձար մազիկներ (Adiantum capillus-veneris)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, ժայռաճեղքերում, լեռն, առվակների ափերին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածք

Կոճղարմատը գետնատարած է կամ գրեթե կանգուն՝ պատված շագանակագույն կամ սև թեփուկներով։ Տերևները (երկար՝ մինչև 40 սմ) նուրբ են, բաց կանաչավուն, բարդ փետրաձև։ Տերևակոթունը մուգ շագանակագույն է, փխրուն և փայլուն։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են սպորներով, որոնք առաջանում են ամռանը՝ տերևի ստորին մակերեսի վրա՝ սպորանոթներում (սորուսներում)։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ կոճղարմատներով։

Դիվաձարը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է գալաթթու, շաքար, լորձ և այլն։ Կոճղարմատն օգտագործում են հազի ժամանակ և որպես միզամուղ ու լուծողական։ Մշակության մեջ օգտագործում են որպես գեղազարդիչ բույս։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. Ф. Золотницкий. Аквариум любителя.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png