Ծվծվուկ Ռադդեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծվծվուկ Ռադդեի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Ծվծվուկ Ռադդեի
Լատիներեն անվանում
Silene raddeana


Ծվծվուկ Ռադդեի (լատին․՝ Silene raddeana), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-12 սմ բարձրությամբ, բազմաթիվ կարճացած անպտղատու ընձյուղներով բազմամյա, գեղազարդային բույս է։ Ստորին տերևները գծային են, մինչև 3 սմ երկարությանբ, վերինները՝ ավելի փոքր։ Բաժակը ունի 10-15 մմ երկարություն։ Պսակը լինում է սպիտակ կամ վարդագույն, պսակակցով[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Զանգեզուրի (Կապուտջուղ և Խուստուփ լեռնագագաթներ) և Մեղրու (Կուրիս) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2500-3800 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.