Պախիֆրագմա խոշորատերև
| Պախիֆրագմա խոշորատերև | |
Պախիֆրագմա խոշորատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
| Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
| Տրիբա | Thlaspideae |
| Ցեղ | †Pachyphragma |
| Տեսակ | Պախիֆրագմա խոշորատերև (P. macrophyllum) |
| Միջազգային անվանում | |
| Pachyphragma macrophyllum | |
Պախիֆրագմա խոշորատերև (լատիներեն՝ Pachyphragma macrophyllum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 18-45 սմ է։ Կոճղարմատը հաստացած է, հորիզոնական։ Արմատամերձ տերևների երկարությունը հասնում է մինչև 18 սմ-ի, կոթերն ունեն սրտաձև կամ սրտաձև-երիկամաձև տերևաթիթեղ։ Պսակաթերթերը սպիտակ են, 8-10 մմ երկարությամբ։ Ծաղկակոթերը պտուղների ժամանակ հորիզոնական թեքված են, ունեն 15-20 մմ երկարություն։ Պատիճակները լայն-հակասրտաձև են, 12-18 մմ լայնությամբ, շատ լայն թևերով և ուժեղ հաստացած միջնորմով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Թեղուտ)։ Աճում է նաև Նախակովկասում, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700–1000 մ բարձրությունների վրա, անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պախիֆրագմա խոշորատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պախիֆրագմա խոշորատերև» հոդվածին։ |
|
| ||||||||||