Jump to content

Խոլորձ կապիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ կապիկի
Խոլորձ կապիկի
Խոլորձ կապիկի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Խոլորձ (Orchis)
Տեսակ Խոլորձ կապիկի (O. simia)
Միջազգային անվանում
Orchis simia

Խոլորձ կապիկի (լատին․՝ Orchis simia), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը հանդիպում է Իջևանի, Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Ճանապարհաշինության պատճառով տեսակին սպառնում է աճելավայրերի խախտում։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է՝ նկատի ունենալով հայկական և իրանական պոպուլյացիաների անմիջական հարևանությունը։ Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է CITES-ի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ կապիկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ կապիկի» հոդվածին։