Ոզնագլխիկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոզնագլխիկ սովորական
Echinops Ain France.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ոզնագլխիկ սովորական
Լատիներեն անվանում
Echinops ritro


Ոզնագլխիկ սովորական (լատ.՝ Echinops ritro), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որի բարձրությունը 20–60 սմ է: Ցողունը բարակ է, սպիտակ–թաղիքավոր: Տերևները մանր են, թույլ փշոտ, վերևից մերկ, կամ ոստայնանման թավոտությամբ, իսկ տակից՝ սպիտակ–թաղիքավոր: Զամբյուղների երկարությունը 12–17 մմ է, խոզանների փունջը զամբյուղի երկարության 1/4–ն է կազմում: Ծածկոցի բոլոր թերթերը ազատ են, առանց գեղձային մազիկների: Պսակը կապույտ է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Բարձրունի գյուղի շրջակայք): Աճում է նաև Նախիջևանում, Նախակովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Անատոլիայում, Արևմտյան Սիբիրի հարավում և Միջին Ասիայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա, չոր կրաքարային լանջերին, մարգագետնատափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²–ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6