Անմեռուկ կլորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անմեռուկ կլորատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Անմեռուկ (Adenopodia)
Տեսակ Անմեռուկ կլորատերև (A. rotundifolia)
Միջազգային անվանում
Adenopodia rotundifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Անմեռուկ կլորատերև (լատ.՝ Andrachne rotundifolia), իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-40 սմ բարձրությամբ բազմամյա կիսաթփիկ է, որը ճյուղավորվում է հիմքից և կազմված է ճիպոտանման ցողուններից։ Տերևները մանր են, կլորավուն և հերթադիր։ Ծաղկակիցներով ծաղիկները մանր են և միատուն, արական ծաղիկների պսակաթերթերը զարգացած են և ունեն 5 առէջ։ Իգական ծաղիկները կազմված են բավականին մեծ, մանր, բութ, ռեդուկցված և կլորավուն պսակաթերթերից և պտղի ժամանակ պահպանվող բաժակաթերթերից։ Պտուղը եռանիստ է, առանց հավելուկի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Նյուվարդի)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 800-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանոիդ բուսականության կազմում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին քոչվոր անասնապահության և կլիմայի փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6