Jump to content

Մուտինուս շնային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուտինուս շնային
Մուտինուս շնային
Մուտինուս շնային
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Phallomycetidae
Կարգ Phallales
Ընտանիք Phallaceae
Ցեղ Mutinus
Տեսակ Մուտինուս շնային (M. caninus)
Միջազգային անվանում
Mutinus caninus

Մուտինուս շնային (լատին․՝ Mutinus caninus), Phallaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումուսային սապրոտրոֆ, դեկորատիվ սունկ է։ 3-40 սմ տրամագծով պտղամարմինները երիտասարդ վիճակում oվալաձև կամ ձվաձև են։ Սպիտակ պերիդիումը պատառոտվում է բլթակների։ Գլանաձև, հոծ ռեցեպտակուլը սպունգանման է։ 10-15 սմ երկարությամբ, 0,4-1 սմ հաստությամբ, նարնջադեղնավուն, նարնջագույն ոտիկը վերին մասում վերածվում է սրածայր գլխիկի։ Գլխիկը ծածկված է լորձնային ձիթապտղագույն, ցանցաձև գլեբայով և ունի տհաճ, գարշելի հոտ։ Էլիպսաձև, անգույն կամ բաց դեղին սպորները 4–5 x 1,5–2,5 մկմ են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի («Դիլիջան» ազգային պարկ), Ապարանի (Մարմարիկ գետի շրջակայք) և Սևանի («Սևան» ազգային պարկ՝ Մարտունի-Գավառ ճանապարհ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)[1]։

Աճում է ծովի մակարդակից 1500-2000 մ բարձրությունների վրա, հողի տակ, լայնատերև անտառներում, հունիս-հուլիս ամիսներին։ Հանդիպում է հազվադեպ, սովորաբար խմբերով[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուտինուս շնային» հոդվածին։