Միրիոստոմա ծակոտկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիոստոմա ծակոտկեն
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Geastraceae
Տեսակ Միրիոստոմա ծակոտկեն
Լատիներեն անվանում
Myriostoma coliforme


Միրիոստոմա ծակոտկեն (լատին․՝ Myriostoma coliforme), Geastraceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերմոֆիլ պսամոտրոֆ սունկ է, որի 2-10 սմ տրամագծով պտղամարմինը գորշավուն է, երիտասարդ վիճակում՝ գնդաձև։ Հաստ և թեփուկավոր էկզոպերիդիումը արագ է պատռվում և առաջացնում է 4-12 բլթակ։ 3-5 մմ բարձրությամբ, գլանաձև, խրձերով դասավորված ոտիկների վրա նստած էնդոպերիդիումը գնդաձև է, իսկ վերևի մասում տափակ, մոխրաշագանակագույն կամ արծաթափայլ։ Էնդոպերիդիումի վերին մասում առաջանում են բազմաթիվ մանր և կլոր անցքեր։ Գլեբան շականակագույն է, կապիլիցիումը կազմված է պարզ կամ թեթևակի ճյուղավորված 3-4 մկմ լայնությամբ թելիկներից։ Գնդաձև, գորտնուկավոր և շագանակագույն սպորները 4-6 մկմ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է Սևանի ֆլորիսիկական շրջանում («Սևան» ազգային պարկ, Արտանիշ թերակղզու տարածք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է օգոստոս ամսին, ավազոտ հողերի վրա, ալպիական գոտում, փշատերև անտառներում, 1800-2000 մ բարձրությունների վրա[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում պահպանվում «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.