Ռոդոտուս թաթաձև
Ռոդոտուս թաթաձև | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Rhodotus Palmatus | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
Ռոդոտուս թաթաձև (լատին․՝ Rhodotus Palmatus), Tricholomataceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վառ կորալագույն, կարմրավուն կամ բոսորավարդագույն, դոնդողանման թաղանթով պատված, 4-8 սմ տրամագծով գլխարկը չորանալուց հետո գունաթափվում է, ունի ջրջրոտված մակերես և ներս ծալված եզրեր։ Ծիրանի հաճելի հոտով և կծու համով պտղամիսը վարդագույն է։ 0,5 սմ լայնությամբ հաստափոր ազատ կամ ոտիկին կպած թիթեղները գլխարկից ավելի վառ են գունավորված։ Վարդագույն երանգով ծռված, կողքային, երբեմն կենտրոնական, վերևում` ալրանման իսկ ներքևում զոլավոր ոտիկը 1–5 x 0,5–1,5 սմ է։ Սպորափոշին վարդագույն է, իսկ բաց վարդագույն կամ դեղնավարդագույն, կիսագնդաձև սպորները՝ 5–8 մկմ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է հազվադեպ։ Լայնատերև ծառատեսակների բնափայտի վրա, կաղնու-բոխու անտառում, 1700 մ բարձրության վրա և հոկտեմբեր ամսին։ Քիսիլոտրոֆ է[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոտուս թաթաձև» հոդվածին։ |
|