Երկտերևի ձվաձև
Երկտերևի ձվաձև | |
![]() Երկտերևի ձվաձև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Էպիդենդրայիններ (Epidendroideae) |
Տրիբա | Neottieae |
Ենթատրիբա | Listerinae |
Ցեղ | Երկտերևի (Listera) |
Տեսակ | Երկտերևի ձվաձև (L. ovata) |
Միջազգային անվանում | |
Listera ovata |
Երկտերևի ձվաձև (լատ.՝ Listera ovata), խոլորձազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա բարձրաժեք կարճ կոճղարմատով խոտաբույս է, որն ունի 25-60 սմ բարձրություն: Ցողունները տերևներից վերև ունեն գեղձային թավոտություն: 5-10 սմ-ի հասնող երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ զարգացած տերևները էլիպսաձև են, հակադիր մոտեցած ցողունի կենտրոնում: Ծաղիկները կանաչավուն են: Շուրթը դեղնավուն է, կանաչ, հակասեպաձև, գագաթում՝ խոր երկհատված[1]:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք): Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, Ասիայի սառը և բարեխառը շրջաններում, ներմուծվել է Հյուսիսային Ամերիկա[1]:
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1200 մ բարձրությունների վրա, հաճարենու և կաղնու անտառներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]:
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում: Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]:
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6