Գազ բեկված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ բեկված
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ բեկված
Լատիներեն անվանում
Astragalus refractus


Գազ բեկված (լատին․՝ Astragalus refractus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա անցողուն, ծածկված երկծայր մազիկներով բույս է։ 20-40 սմ բարձրությամբ ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ կենտրոնից, կանգնած են ամուր և ուղիղ։ Ծաղկաբույլը կազմված է 20-30 ծաղիկներից, որոնք խիտ են, իսկ պտղի ժամանակ ծատ երկարացած են։ Պսակը դեղին է, իսկ ունդերը կախված են և գծային[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից (Աշոտավան գյուղ շրջակայք, ջրվեժ Շաքի)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 1500-1700 մ բարձրությունների վրա, միջին լեռնայի գոտում չոր մարգագետիններում և մարգագետնատափաստանում։ Ծաղկում է մայիս-հուլիսին, պտղաբերում է հունիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող հազվագյուտ տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականցվում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ բեկված» հոդվածին։