Տերեփուկ երևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ երևանյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ երևանյան
Լատիներեն անվանում
Centaurea erivanensis


Տերեփուկ երևանյան (լատին․՝ Centaurea erivanensis), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առսերմ մոխրագույն թավոտ, նոսր տերևակալած բազմամյա խոտաբույս է։ Զամբյուղները ձվաձև են, ծածկոցի թերթերի հավելուկները՝ սղոցաատամնավոր։ Ծաղիկիները սպիտակակրեմագույն են։ Սերմիկներն ունեն կարճ թարթիչավոր պապուս[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Երևանի ֆլորիստական շրջանում (Երևան, Շորաղբյուր, Զովաշեն, Գեղադիր, Ենգիջա, Ուրծի լեռնաշղթա, «Էրեբունի» պետական արգելոց)։ Հանդիպում է նաև Նախիջևանում (Ազնաբերդ), Արևմտյան Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտի՝ ծովի մակարդակից 700-2000մ բարձրություների վրա, չոր քարքարոտ, կավային կամ գիպսակիր, աղակալված լանջերին, կիսաանապատներում, տափաստանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ CITIS-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» պետական արգելոցների տարածքներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.