Զանգակ Մինստերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակ Մինստերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակ Մինստերի (C. minsteriana)
Միջազգային անվանում
Campanula minsteriana

Զանգակ Մինստերի (լատին․՝ Campanula minsteriana ), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-16 սմ երկարությամբ, վեր բարձրացող ցողուններով, բարձիկանման ճիմ առաջացնող գեղազարդային կիսաթփիկ բույս է։ Վարդակային տերևները թիանման են։ Ծաղիկները 1-4 հատ են, կապտամանուշակագույն և գտնվում են վահանիկանման ծաղկաբույլերում[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ, Գանձակ, Խնձորուտ)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում, որտեղ նույնպես հազվադեպ է հանդիպում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ Մինստերի» հոդվածին։