25-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Բաժակն ունի 30-40 մմ երկարություն։ Տերևները կոշտ են և փշոտ։ Ծաղկակից թփերը 4-6 հատ են և գտնվում են հետ թեքված փշոտ սրածայրին։ Պսակաթերթերի թիթեղները սպիտակ են, հիմքի մոտ գտնվողները կարմրավուն խալով են, մինչև կեսը բաժանված թելանման մասերի[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ, չոր քարքարոտ և կավային լանջերին։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է ինտենսիվ տնտեսական գործունության տարածքներում։ Հիմնական սպառնալիքը կապված է գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։