Վարդակուկ ոսկեզօծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդակուկ ոսկեզօծ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Sedeae
Ցեղ Վարդակուկ (Rosularia)
Տեսակ Վարդակուկ ոսկեզօծ (R. chrysantha)
Միջազգային անվանում
Rosularia chrysantha

Վարդակուկ ոսկեզօծ (լատին․՝ Rosularia chrysantha), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, գեղազարդային բույս է, որն ունի 6-13 սմ բարձրություն։ Վարդակի տերևների երկարությունը հասնում է 2 սմ-ի, երկարավուն-թիաձև են, մերկ, վերևի մասում բլթավուն են, իսկ հիմքում՝ սեպաձև, ցողունայիններն ավելի փիոքր են, նշտարաձև, գեղձերով պատված։ Ծաղկակիր ցողունների բարձրությունը 5-6 սմ է։ Ծաղկաբույլը պատված է նոսր ծաղիկներով։ Ծաղիկները ոսկեդեղին են, կարճ, մինչև 2 մմ երկարության կոթերով։ Բաժակը մինչև հիմքը հատված է, սուր-նշտարաձև, գորշավուն, մասերը մեջքի կողմից պատված են գեղձերով։ Առէջներն ունեն 10 դժգույն-նարնջագույն փոշանոթ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայք) և Փոքր Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2100-2800 մ բարձրությունների վրա, կրաքարային ժայռերի ճեղքերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործուղություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.