Jump to content

Կաթնուկ Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնուկ Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ցեղ Հազար (Lactuca)
Տեսակ Կաթնուկ Թախտաջյանի (L. takhtadzhianii)
Միջազգային անվանում
Lactuca takhtadzhianii

Կաթնուկ Թախտաջյանի (լատին․՝ Lactuca takhtadzhianii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

50-70 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ամբողջական մսալի են։ Զամբյուղները փոքր են, վահանաձև-հուրանային՝ հաճախ փռված ծաղկաբույլերում։ Ծաղիկները կապույտ են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջաններում՝ (Ազատ գետի հովիտ և Ուրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-1600 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, տափաստաններում, գիպսակիր, կավային, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետևանքով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ կապված՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնուկ Թախտաջյանի» հոդվածին։