Տերեփուկ արմատազամբյուղային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ արմատազամբյուղային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Տերեփուկ (Centaurea)
Տեսակ Տերեփուկ արմատազամբյուղային (C. rhizocalathium)
Միջազգային անվանում
Centaurea rhizocalathium
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տերեփուկ արմատազամբյուղային (լատին․՝ Centaurea rhizocalathium), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա անցողուն բույս է, որն ունի 2-5 սմ բարձրություն, երկար խիստ ճյուղավորված կոճղարմատ։ Տերևները երկարավուն են, փետրաձև հատված։ Զամբյուղները միայնակ են, տեղավորված արմատամերձ տերևների վարդակի կենտրոնում՝ 15-36 մմ լայնության[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի (Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Զանգեզուրի (Գորիս և Սիսիան քաղաքների միջև, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում[1]։

Հայտնի են երեք պոպուլյացիոն տեսակներ Հայաստանում և երկուսը՝ Թուրքիայի տարածքում[2]

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, կիսաանապատներում, տափաստաներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում, որտեղ հանդիպում է շատ հազվադեպ։ Տարածման շրջանի մայկերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. Centaurea rhizocalathium. The IUCN Red List of Threatened Species.