Տերեփուկ
Տերեփուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Centaurea
L. (1753), nom. cons.
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Տերեփուկ (լատին․՝ Centaurea), բարդածաղկավորների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է տերեփուկի շուրջ 550 (ԽՍՀՄ-ում՝ 178) տեսակ՝ տարածված Եվրասիայում, արևադարձային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, 1 տեսակ՝ Ավստրալիայում։ Տեսակներով առանձնապես հարուստ են միջերկրածովամերձյան և Առաջավոր Ասիայի երկրները։ ՀԽՍՀ-ում հանդիպում է տերեփուկի մոտ 30 տեսակ, կան էնդեմիկ տեսակներ՝ Սևանի և Երևանի։
Հայտնի է մոտ 550, Հայաստանում՝ 46 տեսակ։ Դրանցից 13-ը՝
- Տերեփուկ Թախտաջյանի (Centaurea takhtajanii),
- Տերեփուկ հայաստանյան (Centaurea hajastana),
- Տերեփուկ Շովիցի (Centaurea szovitsianuen),
- Տերեփուկ Ֆայ վուշի (Centaurea fajvuschii),
- Տերեփուկ Ալեքսանդրի (Centaurea alexandri),
- Տերեփուկ գեղեցիկ (Centaurea bella) և այլն, բնաշխարհիկ են։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ժայռերի ծերպերում, աղուտներում, գետափերին, կաղնու և գիհու նոսրանտառներում։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակների մեծամասնությունը ունի հարավ-եվրոպական ծագում[2]։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 60-80 սմ երկարությամբ, կանգուն, երբեմն պառկած ցողուններով, ամբողջաեզրից մինչև փետրաձև հատված տերևներով բույսեր են։ Ծաղկաբույլը (զամբյուղ) խոզանաձև ծաղկակալով է, բազմագույն (ծիրանի, վարդագույն, կապույտ, դեղին, սպիտակ)՝ խողովակաձև կամ ձագարաձև ծաղիկներով։ Եզրային ծաղիկներն անսեռ են և երբեմն ավելի խոշոր, քան միջինները։ Սերմիկները փուփուլիկներով են։
Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփոզիկով սերմիկ է։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է ալկալոիդներ, ածխաջրեր, աղաղանյութեր, թթուներ, ֆլավոնիդներ, կումարին, անտոցիան, սապոնին, վիտամին C և այլն։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված դեկորատիվ խոտաբույս է։ Կան բազմաթիվ մեղրատու, ներկատու, մոլախոտային ձևեր։ Դեղագործության մեջ օգտագործվում են կապույտ տերեփուկի (C․ cyanus) ծաղիկները։
Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաև երիկամային քրոնիկակա, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակներ պարունակում են ներկանյութեր (բուրդը ներկում են դեղին, գազարագույն, կապույտ)։ Գեղազարդիչ է և մեղրատու։
- Տերեփուկ Արփիին (C. arpensis) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Արարատի (Վեդու և Վանևան գյուղի շրջակայք) ու Վայոց ձորի (Եղեգնաձորի շրջակայք) մարզերում (1100-1500 մ բարձրություններում),
- Տերեփուկ հայաստանյանը (C. hajastana)՝ Շիրակի մարզում (1400-2000 մ բարձրություններում),
- Տերեփուկ լեվզեյանմանը (C. leuzeoides)՝ Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գյուղի շրջակայքում, 1600-2000 մ բարձրություններում),
- Տերեփուկ ֆեոպապուսանմանը (C. phaeopappoides)՝ նույն մարզում (1300-2300 մ բարձրություններում) և այլն։
Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվում են 350-500 տեսակ։ Նրանցից մի քանիսը.
- Centaurea albonitens
- Centaurea americana
- Centaurea aspera
- Centaurea atacamensis
- Centaurea ×aurata
- Centaurea calcitrapa
- Centaurea cineraria
- Centaurea collina
- Centaurea cyanus L.
- Centaurea dealbata Willd.
- Centaurea debeauxii
- Centaurea depressa
- Centaurea diffusa Lam.
- Centaurea donetzica Klokov
- Centaurea glaberrima
- Centaurea gymnocarpa
- Centaurea iberica
- Centaurea imperialis
- Centaurea immanuelis-loewii
- Centaurea jacea L.
- Centaurea macrocephala Muss.Puschk. ex Willd.
- Centaurea margaritalba
- Centaurea melitensis
- Centaurea ×moncktonii
- Centaurea montana
- Centaurea nigra
- Centaurea nigrescens
- Centaurea orientalis
- Centaurea pallescens
- Centaurea protogerberi
- Centaurea ragusina
- Centaurea rothrockii
- Centaurea rutifolia
- Centaurea ruthenica
- Centaurea sadleriana Janka
- Centaurea scabiosa L.
- Centaurea solstitialis
- Centaurea stoebe
- Centaurea sulphurea
- Centaurea transalpina
- Centaurea triumfettii
- Centaurea uniflora
- Centaurea verbascifolia
- Centaurea virgata
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվականին կապույտ տերեփուկը Էստոնիայում համրվում է ազգային ծաղիկ։
- 1994 թվականին տերեփուկը հանդիսանում է БЕЛКАРТ խորհրդանիշ (վճարային համակարգը, բանկը վճարային քարտ Բելառուսի Հանրապետությունում)։
Տերեփուկը գեղանկարչությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանիշագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петунников А. О некоторых критических формах рода Centaurea L. // Известия Императорской академии наук. VI серия. —С.-Петербург, 1907. — Т. 11. — С. 353—368.
- Василек // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Василёк — статья из Большой советской энциклопедии
- Черепанов С. К., Цвелёв Н. Н., Клоков М. В., Сосновский Д. И. Род 1624. Василёк — Centaurea // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и С. К. Черепанов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1963. — Т. XXVIII. — С. 370—579. — 653 с. — 2200 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Василёк Դեկորատիվ այգու բույսերի հանրագիտարան
- USDA Plant Profile: Centaurea
- Flora of China: Centaurea species list
- Flora of Chile: Centaurea (pdf)
Ընթերցե՛ք «տերեփուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 669)։ |