Jump to content

Մոլախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոլախոտեր, մշակովի հողամասերում հանդիպող անցանկալի միամյա և բազմամյա չմշակվող բույսեր, որոնց աճը որոշակի հողամասերում անցանկալի է։ Հայտնի է մի քանի հազար, Հայաստանում՝ ավելի քան 850 (Արարատյան դաշտում՝ 441) տեսակ։ Դրանք ճնշում են մշակվող բույսերի աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, ստվերացմամբ խանգարում են ֆոտոսինթեզին, սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին կամ մթերքներին, իջեցնում են վերջիններիս որակը, խանգարում դաշտային աշխատանքներին, նպաստում բույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածմանը։

Հասկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլախոտեր հասկացությունը հարաբերական է, հաճախ գյուղատնտեսական որևէ կուլտուրայի ցանքեր աղտոտվում են այլ կուլտուրաներով, օրինակ, արևածաղիկը՝ ցորենի, տարեկանը կամ գարին՝ աշնանացան ցորենի, վարսակը՝ գարնանացան ցորենի ցանքերում և այլն։

Մարգագետիններում, արոտավայրերում մոլախոտերը թունավոր են, ինչպես նաև կոպիտ, ծակող և կերային ցածրարժեք բույսերը։ Կան մասնագիտացված մոլախոտեր, որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են մշակովի բույսերի ցանքերում և դարձել դրանց անբաժան ուղեկիցը (արջնդեղը՝ աշնանացան հացաբույսերի, որոմը՝ աշորայի, հավակորեկը՝ բրնձի, գաղձը՝ առվույտի և երեքնուկի, ճրագախոտը՝ ծխախոտի կամ արևածաղկի ցանքերում)։ Մոլախոտերը տարածված են ամենուրեք։ Հայտնի է մի քանի հազար, Հայաստանում՝ 850 տեսակ։

Ուղտափուշը այգու ցանքսում

Հայաստանում տարածված են նաև օտարածին և կարանտինային մոլախոտեր (ամբրոզիա, սիգիզբեկիա, բուխինգերիա, գալինզոգա և այլն)։

Մոլախոտերի խմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեքնուկ

Մոլախոտերն ըստ աճման տեղի և մասնագիտացման բաժանվում են 4 խմբի՝

  • ցանքային,
  • բնական հողահանդակների,
  • աղբային,
  • հատուկ տարածությունների։
  • Ցանքային մոլախոտերը զարգանում են գյուղատնտեսական կուլտուրաների ցանքերում։ Դրանց մեջ կան մասնագիտացվածներ, որոնք աճում են միայն մեկ կուլտուրայի ցանքերով։ Ունեն սերունդ առաջացնելու մեծ ունակություն, բազմանում են վեգետատիվ օրգաններով և սերմերով։
  • Բնական հողահանդակների մոլախոտերից՝ խոտհարքների և արոտավայրերի (թունավոր, վնասակար, ցածր մթերատու), անտառային, խախտված բնական խոտածածկ ունեցող վայրերի, ջրամբարների, ջրհոսքերի և դրանց ափերի։
  • Աղբային մոլախոտերն աճում են բնակավայրերի շրջակայքում, աղբի կուտակման վայրերում։ Դրանցից մի քանիսը թունավոր են, մյուսները՝ ծակող, այրող ևն (օրինակ՝ բանգին, եղինջը)։
  • Հատուկ տարածությունների մոլախոտերը դժվար է հայտնաբերել ցանքերում և սերմնանյութից անջատել։ Ըստ սննդառության տիպի մոլախոտերը լինում են ոչ մակաբույծ, կիսամակաբույծ և մակաբույծ (ցողունային, արմատային)։

Տարածված են ամենուրեք՝ ցանքերում, հատապտղատու տնկարկներում, անտառներում, մարգագետիններում, տնամերձ հողատարածքներում, գեղազարդիչ ծաղկաթմբերում, խաղահրապարակներում և այլն։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլախոտեր

Մոլախոտերի սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին կամ մթերքներին՝ իջեցնում են վերջիններիս ապրանքային հատկությունները, սննդային արժեքը, վատացնում համն ու բույրը։ Մարդու կողմից օգտագործվող սննդամթերքի մեջ հարբեցնող որոմի, արջընկույզի, ձիաձետի, ոջլախոտի, սև բանգու, շիկատակի և այլ մոլախոտերի սերմերի չնչին առկայությունն անգամ առաջացնում է թունավորում։

Կարանտինային մոլախոտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նաև կարանտինային մոլախոտեր։ Ըստ բազմացման, տարածման և վերականգնման մոլախոտերը բաժանվում են կենսաբանական 3 տիպի սերմնային սակավամյաների, վեգետատիվ սակավամյաների և բազմամյաների։ Սերմնային սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով, պտուղներով, պտղաբույլերով։ Պտղաբերում են մեկ անգամ և մահանում։ Ընդգրկում են՝

  • միամյա
  • երկամյա մոլախոտեր։
Միամյա

Միամյաները բաժանվում են 4 ենթախմբի՝ վաղ գարնանայիններ, ուշ գարնանայիններ, աշնանայիններ և ձմեռողներ։

Երկամյա

Երկամյաներն առաջին տարում տալիս են վեգետատիվ օրգաններ, երկրորդում՝ պտղաբերում և մահանում են։

Վեգետատիվ սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով և վեգետատիվ օրգաններով։ Յուրաքանչյուր բույսի կյանքի տևողությունը 2 տարուց ավելի չէ։ Ընդգրկում է պալարավոր և սոխուկավոր մոլախոտեր, որոնք ստորաբաժանվում են աշնանային, ձմեռող, գարնանային և երկամյա ենթախմբերի։ Բազմամյա մոլախոտերի ստորգետնյա օրգանները երկար են ապրում, ամեն տարի առաջացնելով ընձյուղներ, որոնք 1-2 տարի հետո պտղաբերում են և մահանում։

Բաժանվում են 4 խմբի՝

  • առանցքարմատային,
  • ճմային,
  • ծլարմատավոր
  • կոճղարմատավոր։

Ըստ աճման տեղի և մասնագիտացման՝ մոլախոտերը բաժանվում են 4 խմբի՝

  • ցանքային (սեգետալ),
  • բնական հողահանդակների (էվրիտոպ),
  • աղբային (ռուդերալ)
  • հատուկ տարածությունների (օբլիգատ)։

Մոլախոտերի տեսակներով ամենահարուստ ընտանիքներն են աստղածաղկազգիները (60 տեսակ), որտեղ ընդգրկվում են ամենատարածված, չարորակ և ագրեսիվ մլախոտեր (գեղավեր, կառ, տատասկ, լվածաղիկ, տերեփուկ և այլն), կաղամբազգիները (44 տեսակ՝ հովվամաղախ, շնկոտեմ, աղբաղբուկ, վառվռուկ և այլն), դաշտավլուկազգիները (43 տեսակ՝ սողացող սեզ, արվանտակ, ոզնախոտ, մոլասորգո և այլն)։

Վատ ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառը օշինդրը, դեղատու իշառվույտը, վայրի սխտորուկը ոչ միայն անմիջապես օգտագործվող մթերքին, այլև կենդանիների կաթին ու մսին տհաճ համ ու հոտ են հաղորդում։ Կան նաև մակաբույծ մոլախոտեր, որոնք ամրանում են ցողուններին (գաղձը, երեքնուկի և առվույտի), արմատներին (ճրագախոտը՝ ծխախոտի, լոլիկի) և կիսամակաբույծ մոլախոտեր (աքլորաբբուկը՝ աշորայի, ատամնուկը՝ մշակովի և վայրի դաշտավլուկազգիների), որոնք սնվում են կանաչ բույսերի կողմից սինթեզված օրգանական նյութերով։ Մարգագետիններում, արոտավայրերում մոլախոտեր են համարվում թունավոր, կոպիտ, ծակող և կերային ցածրարժեք բույսերը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլախոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 673