Թրաշուշան Ջավախքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրաշուշան Ջավախքի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ցեղ Թրաշուշան (Gladiolus)
Տեսակ Թրաշուշան Ջավախքի (G. dzavakheticus)
Միջազգային անվանում
Gladiolus dzavakheticus

Թրաշուշան Ջավախքի (լատին․՝ Gladiolus dzavakheticus), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալարասոխուկավոր և գեղազարդային բույս է։ Ցողունն ունի 40-60 սմ բարձրություն։ Անհավասար ջղավորությամբ տերևները 3 հատ են։ Միակողմանի կանանորոշ երկկողմ ծաղկաբույլը 4-6 ծաղիկներով է, բոլոր ծաղիկները ծաղկելիս վերև են ուղղված։ Ծաղկապատը անորոշ երկշուրթ է, համարյա ակտինոմորֆ և մուգ ծիրանագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի (Արփի լճի ավազան, Ջավախեթի լեռնաշղթա) Շիրակի (Մեծ Մանթաշ գյուղի շրջակայք) և Լոռու (Շահնազար, Տաշիր, Ուրասար գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հարավարևմտյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 1400-2200 մ բարձրությունների վրա, միջին և վերին լեռնային գոտիներում, մարգագետիններում, մարգագետնատափաստանում, տնկարկներում, խոնավ, ճահճացած տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է և Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճելավայրերի փոփոխության պատճառով` տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրաշուշան Ջավախքի» հոդվածին։