Արքայածաղիկ բլրակային
| Արքայածաղիկ բլրակային | |
Արքայածաղիկ բլրակային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
| Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
| Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
| Ցեղ | Արքայածաղիկ (Fritillaria) |
| Տեսակ | Արքայածաղիկ բլրակային (F. collina) |
| Միջազգային անվանում | |
| Fritillaria collina | |
Արքայածաղիկ բլրակային (լատին․՝ Fritillaria collina), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ, գնդաձև սոխուկով սոխուկավոր բույս է։ 12-20 սմ բարձրությամբ ցողունը մերկ է, ստորին մասում` անտերև, կեսից վերև՝ 4-6 հերթադիր նեղ նշտարաձև տերևներով։ 30-40 մմ երկարությամբ ծաղիկը բաց դեղին է, խոշոր և լայն զանգականման։ Տուփիկը օվալ գուրզաձև է և բութ եռանիստ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի, Լոռու, Իջևանի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Մեծ Կովկասը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Կովկասը[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1700-2500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև կաղնու և կաղնու-բոխու անտառների եզրերին, բացատներում, կեչու կորաբուն անտառում և ենթալպյան մարգագետինների ժայռոտ տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ բույսերից է։ Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններում, սակայն ամենուրեք շատ հազվագյուտ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայածաղիկ բլրակային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայածաղիկ բլրակային» հոդվածին։ |
|
|