Սոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 20-25 սմ է։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ կրկնակի, սպիտակավուն, ոսկեդեղնավուն, մանուշակագույն, մուգ ծիրանագույն, հոտավետ։ Ծաղկում է մարտ-մայիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, տափակ, դարչնագույն։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։
Դեղին արքայապսակը հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերին լեռնային և ալպյան գոտիների մարգագետիններում։ Ծաղիկները դեղին են, խոշոր։ Քրդական արքայապսակը հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի միջին լեռնային գոտու խճաքարային և ավազոտ լանջերին, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։