Օրտիլիա փոքր
| Օրտիլիա փոքր | |
Օրտիլիա փոքր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
| Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
| Ցեղ | Orthilia |
| Տեսակ | Օրտիլիա փոքր (O. secunda) |
| Միջազգային անվանում | |
| Orthilia secunda | |
Օրտիլիա փոքր (լատիներեն՝ Orthilia secunda), սպնդուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-15 սմ բարձրությամբ բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ Ցողունների հիմքում խմբված տերևները երկարավուն են, սուր և մինչև 1 սմ երկարություն ունեցող կոթուններով։ Միակողմանի ողկույզում հավաքված ծաղիկները ակտինոմորֆ են և ոչ մեծ։ Պսակաթերթերը կանաչասպիտակավուն են և համարյա գնդաձև[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Մարգահովիտ գյուղի շրջակայքում։ Տեսակը հանդիպում է նաև Եվրոպայում, համարյա ամբողջ Կովկասում, միջերկրածովյան ավազանում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում, խոնավ մարգագետիններում և ճահճացած տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանները 10 կմ²-ից պակաս է։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտիլիա փոքր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտիլիա փոքր» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||