Կիզխոտ լայնատերև
Կիզխոտ լայնատերև | |
![]() Կիզխոտ լայնատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
Ցեղ | Eriophorum |
Տեսակ | Կիզխոտ լայնատերև (E. latifolium) |
Միջազգային անվանում | |
Eriophorum latifolium | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կիզխոտ լայնատերև (լատ.՝ Eriophorum latifolium), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-70 սմ բարձրությամբ, կարճացած կոճղարմատով բույս է։ 3-8 մմ լայնությամբ տերևները լայն-գծային են։ Հասկիկները, որոնք գտնվում են ներքև թեքված ծաղկաբույլերում, 3-10 (12) հատ են, տարբեր երկարության կոթուններով և խմբված հովանոցանման։ 0,5-0,8 մմ երկարությամբ ծածկող թեփերը մանր են, ձվաձև-նշտարաձև և սևավուն։ Ծաղկակից խոզանները բազմաթիվ են, փափուկ, սպիտակ-մետաքսանման մազիկներով, պտղի ժամանակ երկարությունը հասնում է մինչև 1,5 սմ-ի[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Լոռու (Չքնաղի լեռնաշղթա), Ապարանի (լեռնագագաթ Քյորօղլի) և Դարեղեգիսի (Վայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Մեծ Կովկասյան լեռնաշղթան, համարյա ամբողջ Անդրկովկասը, Եվրոպան, Փոքր Ասիան, Արևելյան Սիբիրը, Հեռավոր Արևելքը և Հյուսիսային Ամերիկան[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջինից մինչև ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 1500-3000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ենթալպյան և ալպյան մարգագետիններում և առուների խոնավ ափերին։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
2008 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Քյորօղլի լեռան մոտ գտնվող ռելիկտային կրկեսը հայտարարված է բնության հուշարձան[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|