Jump to content

Սոխ Եգորովայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխ Եգորովայի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Սոխազգիներ
Տեսակ Սոխ Եգորովայի
Լատիներեն անվանում
Allium egorovae


Սոխ եգորովայի (լատին․՝ Allium egorovae) սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

7-20 սմ բարձրությամբ սոխուկավոր բույս է։ Կիսագնդաձև ծաղկաբույլը բազմածաղիկ է։ Ունի լայն ձագարաձև ծաղկապատ, մասերը աստղաձև են, գծային, գունավորմամբ, սպիտակավուն կամ վարդագույն, բոսորամանուշակագույն ջղով։ Գծային-նշտարաձև տերևները 3-ն են, երբեմն՝ 2-4-ը, լայնությունը հասնում է միչև 0,8-3 սմ։ Գեղազարդային բույս է։

Տարածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Հայաստանում միայն Մեղրու ֆլրիստիկական շրջանում, Կալեր գյուղի շրջակայքում։ Բացի Հայաստանից, հայտնի են 3 աճելավայրեր Նախիջևանում և Զանգեզուր լոռնաշխթայի վրա։

Աճում է ենթալպյան գոտում, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.