Ժոբերցիա Սովիչի
Ժոբերցիա Սովիչի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Jaubertia szovitsii
|
Ժոբերցիա Սովիչի (լատին․՝ Jaubertia szovitsii), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 40 սմ բարձրությամբ, կոտրատվող, ստորին մասում՝ սպիտակավուն ցողուններով, կիսաթուփ է։ Տերևները հակադիր են, գծային, հիմքի մասում՝ տերևապատյանով։ Ծաղիկները խմբված են կիսահովանոցներում, տերևների անութներում և ճյուղերի գագաթներին։ Պսակը երկար խողովակով է և 4-5-բաժան ետծալով, վարդագույն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի (լեռնագագաթ՝ Երանոս, Երախի լեռնաշղթա, Զովաշեն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Չիվա գյուղի շրջակայք) և Մեղրու (Մեղրի քաղաքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 600-1300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիսին-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայտնի են 3 պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.