Կտավախոտ բրգաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կտավախոտ բրգաձև
Linaria vulgaris03.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խլածաղկազգիներ
Տեսակ Կտավախոտ բրգաձև
Լատիներեն անվանում
Linaria pyramidata


Կտավախոտ բրգաձև (լատ.՝ Linaria pyramidata), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40-80 սմ բարձրությամբ պարզ ուղիղ ցողուններով բազմամյա գեղազարդային խոտաբույս է: Կիսացողունագիրկ տերևները թխակապույտ, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև են և սուր: Բոգաձև հասկանման ծաղկաբույլը կոմպակտ է: Ծաղիկները շատ մեծ են, վառ դեղին[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Արայի լեռ): Աճում է նաև Թալիշում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում, Թուրքմենիայում (Կոպետդաղի լեռնաշղթա)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի` ծովի մակարդակից 1500-2500 մ բարձրությունների վրա, հրաբխային ժայռերի ճեղքվածքներում, քարաթափվածքներին և ենթալպյան բարձրախոտում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Արայի լեռում գտնվող միակ պոպուլյացիան մարդածին ուժեղ ճնշման տակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակին աճելավայրերի փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6