Աստղիկ հիգրոմետրիկ
| Աստղիկ հիգրոմետրիկ | |
Աստղիկ հիգրոմետրիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Սնկեր (Fungi) |
| Տիպ/Բաժին | Բազիդիավոր սնկեր (Basidiomycota) |
| Ենթատիպ | Agaricomycotina |
| Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
| Կարգ | Boletales |
| Ընտանիք | Diplocystaceae |
| Ցեղ | Astraeus |
| Տեսակ | Աստղիկ հիգրոմետրիկ (A. hygrometricus) |
| Միջազգային անվանում | |
| Astraeus hygrometricus | |
Աստղիկ հիգրոմետրիկ (լատիներեն՝ Astraeus hygrometricus), Geastraceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2-4 մմ տրամագիծով պտղամարմինը աստղաձև է, սկզբում կլորավուն, պատված բազմաշերտ թաղանթով, որը պատռվում է հասունանալուց հետո։ Էկզոպերիդիումը, որը սպիտակ է, հաստ և մսալի, բաժանվում է 7-10 բլթակների։ Էնդոպերիդիումը մոխրագույն է կամ շագանակագույն։ Հասունանալուց հետո պտղամարմնի գագաթին բացվում է փոքր պատառոտված անցք։ Կապիլիցիումը անգույն է, ճյուղավորված, գլեբան՝ շագանակագույն, իսկ սպորները՝ 8-11 մկմ տրամագծով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է հունիս ամսին Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնաբերված է ավազուտների կամ ավազակավային հողերի վրա, չոր անտառներում, հիմնականում 800-1000 մ բարձրությունների վրա։ Հումուսային սապրոտրոֆ է կամ պսամոտրոֆ։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է, պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ հիգրոմետրիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ հիգրոմետրիկ» հոդվածին։ |
| ||||||||||