Սֆերոֆիզա աղուտային
Սֆերոֆիզա աղուտային | |
![]() Սֆերոֆիզա աղուտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ցեղ | Sphaerophysa |
Տեսակ | Սֆերոֆիզա աղուտային (S. salsula) |
Միջազգային անվանում | |
Sphaerophysa salsula | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Սֆերոֆիզա աղուտային (լատ.՝ Sphaerophysa salsula), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղիղ կանգնած ցողուններով, 3-10 սմ բարձրությամբ, բազմամյա խոտաբույս է: Տերևները կենտ փետրաձև են: 6-11 զույգ տերևիկները առսեղմ թավոտ են, մոխրագույն, էլիպսաձև և բութ գագաթով: Ծաղկաբույլն ունի 7-15 ծաղիկ: 10-12 մմ երկարությամբ պսակը ծիրանագույն է: 2-2,5 սմ երկարությամբ, փքված, թաղանթային և մերկ ունդը գտնվում է երկար ոտիկի վրա[1]:
Տարածվածությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Արարատ): Աճում է նաև Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Միջին Ասիայում, Ղազախստանում, Իրանում, Աֆղանստանում, Ալթայում, Տուվայում և Մոնղոլիայում[1]:
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտիներում՝ 800-900 մ բարձրությունների վրա, ինչպես նաև աղակալած ճահիճներում և առուների ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է: Հայտնի են երկու պոպուլյացիա, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի լայն ընդհանուր տարածմանը՝ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:
ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ Արարատի աղակալած ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում՝ որպես «Աղակալած ճահճուտ»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|