Վարդակակաչ գորտնուկային
Վարդակակաչ գորտնուկային | |
![]() Վարդակակաչ գորտնուկային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ցեղ | Հողմածաղիկ (Anemone) |
Տեսակ | Վարդակակաչ գորտնուկային (A. ranunculoides) |
Միջազգային անվանում | |
Anemone ranunculoides |
Վարդակակաչ գորտնուկային (լատ.՝ Anemone ranunculoides), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-20 սմ բարձրությամբ, կոճղարմատավոր, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկների տակ գտնվող ծածկոցը կազմված է մատնաձև հատված և արմատամերձ տերևներին նման ցողունային տերևներից։ Ծաղիկները դեղին են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում։ Տարածված է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսային Անատոլիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրությունների վրա, անտառներում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հյուսիսային Հայաստանում հայտնի է 3 պոպուլյացիաներում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին անտառների հատումների և ներքին գործոնների պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|