Վտանգված տեսակ է։ Եզակի օրինակներով հանդիպում է Հայաստանի մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Ներկայումս տեսակին իրական վտանգ չի սպառնում։ Վաղ ծաղկող, փոքրիկ և անբարետես բույս է, որը չի ուտվում անասունների կողմից և չի հավաքվում բնակչության կողմից և քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։