Ձարխոտ բաժանատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձարխոտ բաժանատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Պտերանմաններ
Ընտանիք Ձարխոտազգիներ
Տեսակ Ձարխոտ բաժանատերև
Լատիներեն անվանում
Athyrium distentifolium


Ձարխոտ բաժանատերև (լատին․՝ Athyrium distentifolium), ձարխոտազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղամատավոր բույս է, որի բարձրությունը 60-160 սմ է։ Վայրի թիթեղը փափուկ է, մուգ կանաչ, կրկնակի կամ եռակի փետրաձև հատված , երկրորդ կարգի սեգմենտները երկարավուն-նշտարաձև են։ Կոթը վայրի թիթեղից կարճ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի և Լոռու ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Թուրքիայում, Հյուսիսային և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում` ծովի մակարդակից 2200-2600 մ բարձրությունների վրա, քարքարոտ կիրճերում, Կովկասյան մրտավարդի թփերի մեջ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հյուսիսային Հայաստանում հայտնի են երկու լոկալիտետներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձարխոտ բաժանատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձարխոտ բաժանատերև» հոդվածին։