Երեքնուկ Սեբաստիանի
Երեքնուկ Սեբաստիանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Երեքնուկ (Trifolium) |
Տեսակ | Երեքնուկ Սեբաստիանի (T. sebastianii) |
Միջազգային անվանում | |
Trifolium sebastianii |
Երեքնուկ Սեբաստիանի (լատին․՝ Trifolium sebastianii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-40 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևիկները երկարացած են, երկու ծայրերում նեղացած։ Ծաղկակիցները բարակ են։ Ծաղկաբույլերը նոսր են՝ 8-10 ծաղիկներով։ Ծաղկման սկզբում ծաղկակոթները ուղիղ են, հետո՝ ներքև թեքված։ Բաժակը բաց, մերկ երախով է։ Պսակը 2-4 մմ երկարությամբ է, դեղին, պտղի ժամանակ կարմրավուն կամ դարչնագույն[1]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Իջևանի (Նոյեմբերյանի շրջակայք) և Զանգեզուրի (Ճակատեն գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Դաղստանում, Ղարաբաղում, Թալիշում, Հյուսիարևմտյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ Սեբաստիանի» հոդվածին։ |
|
|