Թաղաղու ղրիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաղաղու ղրիմյան
Թաղաղու ղրիմյան
Թաղաղու ղրիմյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Քսանտորեազգիներ (Xanthorrhoeaceae)
Ենթաընտանիք Թաղաղլուայիններ (Asphodeloideae)
Ցեղ Թաղաղու (Asphodeline)
Տեսակ Թաղաղու ղրիմյան (A. taurica)
Միջազգային անվանում
Asphodeline taurica

Թաղաղու ղրիմյան (լատ.՝ Asphodeline taurica), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերեևակալված հաստ ցողունով բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, որն ունի 60-80 սմ բարձրություն։ Տերևները բազմաթիվ են, 1-2 մմ լայնությամբ, ցողունը՝ մինչև ծաղկաբույլը ծածկող լայն թաղանթային եզրով։ Ծաղկաբույլը ունի խիտ երկար ողկույզի տեսք։ Ծաղիկները սպիտակ են։ Տուփիկը ձվաձև կամ գնդաձև է, 12-15 մմ երկարությամբ։ Սերմերը գորշավուն են, 6 մմ տրամագծով[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասատանում հանդիպում է Շիրակի (Ջաջուռի լեռնաշղթա, Բագրավան) և Լոռու (Սպիտակի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Չերքեզիայում, Հարավարևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, Բալկանյան թերակղզում և Արևմտյան Սիրիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտու 1200-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ տեղերում, տափաստաններում, մարգագետնատափաստաններում, տափաստանային թփերի մացառուտներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն 2 ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ․ կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ․ կմ-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Շիրակի լեռնաշղթայի վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6